Skip to content

Latest commit

 

History

History
26 lines (18 loc) · 1.43 KB

ECMAScript 2022 Unveiled - Array.prototype.at() Method.hy.md

File metadata and controls

26 lines (18 loc) · 1.43 KB

2022 թվականի հունիսին հաստատվեց ECMAScript 2022-ի նոր ստանդարտը, որում կան մի քանի հետաքրքիր նորամուծություններ։ Դիտարկենք մի փոքրիկ նորամուծություն, որը թույլ է տալիս օգտագործել բացասական ինդեքս և ստանալ զանգվածի վերջին էլեմենտը ավելի կարճ ու հեշտ կարդացվող սինթաքսով։

const fruits = ["banana", "apple", "orange", "kiwi"];

Նախկինում վերջին էլեմենտը կստանայինք հետևյալ տարբերակով՝

console.log(fruits[fruits.length - 1]);

Այժմ նույն գործողությունը կարող ենք անել այսպես՝

console.log(fruits.at(-1));

at մեթոդը կարող ենք օգտագործել նաև String-ների և TypedArray-ների հետ աշխատելու համար։ Օրինակ փորձենք ստանալ fruit սթրինգի նախավերջին տառը՝

const fruit = "orange";
console.log(fruit.at(-2)); // 'g'

ECMAScript-ի նոր, թարմացված ստանդարտը PDF ֆորմատով կարելի է ներբեռնել այստեղից: