Skip to content

Latest commit

 

History

History
256 lines (180 loc) · 37.9 KB

lacquerdisc-arm.md

File metadata and controls

256 lines (180 loc) · 37.9 KB
layout title menu order lang ref permalink
page
Լաքե սկավառակի փոխանցում
true
7
arm
lacquer
/lacquer-arm

Ընդհանուր նկարագրություն

Գնահատել և մաքրել սկավառակները
  • Սկավառակները խմբավորել ըստվիճակի
  • Սկավառակի մաքրման լուծույթ կիրառել
  • Պարզաջրել թորած ջրով
  • Ամբողջովին չորացնել
Նախապատրաստել և տեղադրել նվագարկիչը
  • Հավասարեցնել նվագարկիչը
  • Տեղադրել քարթրիջը
  • Կարգաբերել ասեղնակիր մեմբրանի (tonearm)բարձրությունը
  • Հորիզոնական քարշային ուժերի լարում կամ գրանցող/վերատադրող ծայրին ճնշում գործադրեք
Վեարտադրում և փոխանցում
  • Միացրեք սարքավորումը
  • Կարգավորեք նախաուժեղարարը
  • Կարգավորեք անալոգային թվային փոխարկիչը
  • Կարգավորեք թվային անալոգային փոխարկիչը
  • Ստուգեք վերարտադրումը և ընտրեք լավագույն ձայնի արագությունը և գրանցող/վերարտադրող ծայրը
  • Թողրակեք Adobe Audition-ը
  • Հետևյալ բնութագրերով նոր ֆայլ ստեղծեք՝ ստերեո, 96 կՀց, 24-բիթ նմուշառությամբ
  • Ձայնագրությունը նվագարկեք
  • Կտրատեք և պահեք ֆայլը
  • Համոզվեք, որ անդրտվյալները վերցված և ձայնագրված են

Սկավառակների գնահատում

  1. Վերանայեք և ստուգեք սկավառակները: Դրանց հպելիս բամբակյա ձեռնոցներ հագեք: Մատնահետքերը կարող են մշտական հետքեր թողնել լաքե սկավառակների վրա:
  2. Սկավառակները միայն ծայրերից բռնեք՝ ձեռքերը հավասար չափով բացված՝ մոտավորապես ժամը 3-ի և 9-ի դիրքով:
  3. Մակերեսի որևէ վնասվածք փնտրեք: Այն սկավառակները, որոնքկոտրված , քանդված կամ շերտատված լինելու նշաններ ունեն, չեն մաքրվի, քանի որ խոնավությունը և ֆիզիկական շփումը կարող են արագացնել անսարքությունը: Ծայրի նվազագույն մաշվածությամբ ցանկացած սկավառակ կարող է մաքրվել, թեև հատուկ ուշադրություն պետք է դարձնել մաքրելու ժամանակ՝ խուսափելու ծայրերը գերհագեցնելուց: Վնասված փոքր, տեղայնացված տարածքներով ցանկացած սկավառակ կարող է մաքրվել՝ չափազանց շատ խնամքով, ուշադիր լինելով՝ խուսափելու վնասված տարածքներից:
  4. Այս փուլի համար մենք կկենտրոնանանք 3 խմբի սկավառակների վրա.
  • Լավ վիճակում եղող սկավառակներ՝ մասնակիների նվազագույն աղտոտմամբ, ոչ մի բորբոս, ոչ մի շերտավորված կամ կոտրված հատվածով: Ծայրի նվազագույն վնասվածքն ընդունելի է:
  • Մակերեսի աղտոտվածությամբ սկավառակները, ինչպիսիք են սկավառակի վրա կպած թուղթը կամ բորբոսը:
  • Ձևընկալիչ նյութով արտադրված սկավառակներ: Սրանք արմավաթթվի և ստեարինաթթվի նստվածքներ են մակերեսի վրա, որորնք սպիտակ, յուղոտ, բյուրեղային կամ փոշենման տեսք ունեն:

Սա մեզ հնարավորություն կընձեռի կարգավորել սարքավորումը, վերապատրատսում տրամադրել, ամրապնդել գործածությունը և տեխնիկական փորձաքննությունը:

  1. Շերտավորված և շատ կոտրված սկավառակները կխմբավորվեն միասին և հաջորդ այցելությանը դրանց առաջնահերթություն կտրվի: Դրանք առանձին աշխատանքային հերթականության կարիք կունենան, որոնք երկակնյա մանրադիտակ, հատուկ ասեղնակիրմեմբրանի (tonearm)և զգույշ գործածություն են պահանջում:

Մաքրում

  1. Սկավառակները լվացեք և պարզաջրեք ջրով՝ համապատասխան խոզանակներ և սկավառակները մաքրելու համար նախատեսված «Disc Doctor Miracle Record Cleaner» լուծույթն օգտագործելով: Այս մաքրող նյութը լայնորեն կիրառվում է արխիվների կողմից և համեմատաբար մեղմ է այլ լուծույթների համեմատ, որոնք պատրաստելու համար հատուկ սարքավորումներ են անհրաժեշտ:
  2. Լավ վիճակում կամ մակերեսի աղտոտությամբ սկավառակները, ինչպես օրինակ փոշի, թուղթ կամ բորբոս, կմաքրվեն սովորական ուժգնությամբ լուծույթով:
  3. Արմավաթթվի և ստեարինաթթվի նստվածքով սկավառակները կմաքրվեն ավելացված ուժգնությամբ հեղուկով: Այս տարբերակը մակերեսային նյութերի ավելի բարձր խտություն ունի: Մաքրող նյութը մինչև 2 րոպե կարող է մնալ՝ նախքան պարզաջրելը: Ձևընկալիչով արտադրված սկավառակների դեպքում մաքրվելու համար հնարավոր է մի քանի անգամ պետք լինի կրկնել մաքրելը:Մակերեսի մնայուն կամ ուժեղ նստվածքների դեպքում անուշադրի սպիրտ կարելի է ավելացնել՝ շատ քիչ քանակությամբ՝ ընդամենը 2-4 կաթիլ:
  4. Ե՛վ կանոնավոր և՛ ավելացված ուժգնությամբ լուծույթները սովորաբար խառնվում են օգտագործման համար հատկացված փոքր տարայում հետևյալ հարաբերականությամբ՝

2 չափաբաժին մաքրող նյութը 1 չափաբաժին թորած ջրի հետ:

  1. Երկու լուծույթների ուժգնության միջև եղած որևէ շփոթությունը կանխելու նպատակով, ավելացված ուժգնությամբ լուծույթի տարաները հստակորեն նշված են կարմիր կետերով:

  2. Սկավառակները կմաքրվեն մաքուր, հարթ մակերեսի վրա՝ քերծվածքից խուսափելու համար: Փափուկ սիլիկոնե պաշտպանիչ տակդիրներ են տրամադրվում, սակայն սեղանի պլաստմասե ծածկոց նույնպես կարելի է օգտագործել:

  3. Եթե սկավառակը չափից ավելի աղտոտ է և վրան փշրանքներ ունի, զգուշորեն խոզանակեք այն ուղղահայաց դիրքով դեպի ակոսները՝ 2-4" լայն կոնաձև ցցամազ վրձինով:

  4. ՄԱՔՐՈՂ ՆՅՈՒԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ.Սկավառակը դրեք աշխատանքային մակերեսի վրա: Մաքրող նյութը լցրեք թաց մաքրող վրձնի վրա (զանազանվում է մաքրման սև բարձիկով) այնպես, որ գործվածքե մասն ամբողջությամբ ներծծված լինի հեղուկով: Սովորական 12" LP-չափի վրձնի համար 2-3 մլ է առաջարկվում արտադրողի կողմից՝ նախնական թրջելու համար և մոտավորապես կեսից ավելի՝ հաջորդ կողմերի համար: Ավելին անհրաժեշտ կլինի 16" սկավառակի համար:

    Հեղուկով ներծծված վրձինը թեթևակիորեն ողջ սկավառակով մեկ տարածեք՝ ողջ մակերեսը թրջելու համար: Խուսափեք ձայնապնակի պիտակը թրջելուց:Այնուհետև ակոսված տարածքի 1/3-ը մաքրեք՝ վրձինը երեք անգամ առջև հետև տանելով: Վրձնի վրա բավարար չափով ճնշում գործադրեք՝ ճիշտ շփում ապահովելու համար՝ առանց բարձիկը ակոսների մեջ տրորելու: Հեղուկի շարժումները մաքրում է ակոսի պատերը: Վրձինը պարզապես օգնում է, որպեսզի հեղուկը շարժվի այդ հատվածում: Վրձնի վրա բավարար չափով հեղուկ պետք է լինի՝ շարժվող վրձնի առջևում փոքրիկ ջրփոս ապահովելու համար: Մաքրումը առաջ գնալու հետ միասին այս ջրփոսը պտտեցրեք այդ տարածքում:

    Երբ մաքրումն ավարտվի, հեղուկի մեծ մասը հեռացրեք՝ այն մաքրող վրձնի մեջ հավաքելով, երբ Դուք այն թեթևորեն սկավառակի մակերեսով սահեցնում եք: Բամբակյա կտորով սկավառակից հեռացրեք մնացած հեղուկը: Մաքրող նյութի մնացած մասը հեռացրեք վրձնից՝ մաքրող բարձիկի վերին մասը լավ քամելով ատամի մաքուր խոզանակի պլաստմասե բռնակով կամ պլաստմասե քերիչով: Ձայնապնակը երբեք ամբողջովին մի չորացրեք՝ այն կտորով կամ թղթով տրորելով մաքրելով, քանի որ այն խանգարումներ է առաջացնում:

  5. ՊԱՐԶԱՋՐԵԼԸ. Մաքուր տարայից երկրորդ թաց վրձինը թորած ջրով ներծծեք: Ջուրը տարածեք սկավառակի վրա՝ մաքրող նյութի ավելորդ մնացուկները հեռացնելու համար՝ օգտագործելով այն նույն մեթոդը, ինչը կիրառեցիք մաքրող նյութի կիրառման փուլում: Խուսափեք պիտակը թրջելուց: Պարզաջրելու մնացած ջուրը քառակուսի բամբակյա կտորով հեռացրեք ակոսներից: Օգտագործեք թեթևակիորեն խոնավացրած կտորը՝ զգուշորեն մաքրելու պիտակը:Մնացած ջուրը մշտապես հեռացրեք պիտակներից՝ թեթևակի թփթփացնելով, այլ ոչ թե սրբելով:

    Մաքրման և ջրի համար օգտագործված վրձինները և չորացնող նյութերը առանձին պահեք: 3 առանձին լրակազմ պետք է օգտագործվի՝ սովորական ուժգնությամբ մաքրման, ավելացված ուժգնությամբ մաքրման և ջրի համար: Հնարվոր է, որ Դուք ցանկանաք պիտակ փակցնել վրձինների վրա՝ չշփոթելու համար:

  6. ՉՈՐԱՑՆԵԼ. Հակառակ կողմը մաքրելուց և պարզաջրելուց հետո թույլ տվեք, որ ձայնապնակն ամբողջությամբ չորանա (3-6 րոպե)՝ կախված խոնավությունից և օդի հոսքից՝ նախքան թվայնացնելը կամ պահեստավորելը: Օգտագործեք ամաններ չորացնող պլաստամսե կախարան կամ նման մի բան:

  7. ՀԵՏՄԱՔՐՈՒՄ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄ.Երբ չորանա, օգտագործեք «Disc Doctor Dry Brush» (տարբերակված են մաքրման կարմիր բարձիկներով)՝ հեռացնելու ավելորդ թելիկները կամ փոշին: Եթե մատչելի է, պահեք թարմ կցորդիչում: Բոլոր ձայնապնակները պետք է կանոնավոր օգտագործումից առաջ և հետո չոր վրձինով մաքրվեն:

Նախապատրաստում և հավասարեցում՝ վերարտադրման համար

Նախքան սկավառակը նավագարկչի վրա նվագարկելը, կատարեք հետևյալ նախապատրաստությունները.

  1. Ձեր նվագարկիչը հավասարեցրեք: Կարգաբերեք նվագարկչի ոտքերը՝ դրանք ավելի ցածր/բարձրի դարձնելով՝ ինչպես անհրաժեշտ է՝ համոզվելով, որ հավասարեցման բշտիկները կենտրոնացված են:

  2. Նախապատրաստեք սկավառակի մակերեսը: Սկավառակի վրա դրեք հաստ ռետինե կտորը, այնուհետև դրեք 16" ալյումինե հենարանը՝ ռետինե կտորի ամենավերևում: Վերարտադրման ընթացքում սա կաջակցի սկավառակի ողջ մակերեսին:

  3. Ստուգեք, թե արդյոք ձայնապնակը հարթ պառկած է, հատկապես կենտրոնը՝ առանցքին մոտ: Եթե անհրաժեշտ է, օգտագործեք ձայնապնակի քաշը կամ սեղմիչ՝ հաստատուն դարձնելու սկավառակի կենտրոնը՝ առանցքին մոտ:

  4. Ասեղնակի մեմբրանի (tonearm) և քարթրիջի հավասար դիրքն ստուգելու համար՝ օգտվեք սովորական գրանցող/վերարտադրող ծայրից, որը հարմար է քարթրիջին: Shure M44-7 քարթրիջի համար օգտագործեք Shure N44-7 փոխարինման գրանցող/վերարտադրող ծայր: Հատուկ չափով հարմարեցված գրանցող/վերարտադրող ծայրերը, որոնք փաստորեն օգտագործվում են փոխանցման համար, ըստ պատվերի արտադրվում են «Expert Styli»-ի կողմից՝ Միացյալ Թագավորությունում. Դրանց արտադրման համար 6-8 շաբաթ է պահանջվում: Դրանք շատ դյուրաբեկ են և դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

    Գրանցող/վերարտադրող ծայրերի հետ պատշաճ վարվելու ուղեցույցներ.երբեք ուղղակիորեն մի բռնեք գրանցող/վերարտադրող ծայրերը մետաղյա բաղադրամասերով՝ ոչ իրական ասեղը և ոչ էլ լծակը: Ուշադիր բռնեք պլաստմասե կազմարկման կողմերից, երբ տեղադրում կամ հանում եք քարթրիջը:

  5. Այնուհետև տեղադրեք քարթրիջը: Մեկ ձեռքով բռնելով ասեղնակիր մեմբրանի փողը, իսկ մյուս ձեռքով փողի կողպեքի մեջ տեղադրեք քարթրիջը և նվագարկչի գլխիկի կազմարկումը: Կողպեքի օղակը ժամացույցի հակառակ ուղղությամբ պտտեցրեք, մինչև որ նվագարկչի գլխիկը ապահով կերպով մտած լինի ասեղնակիր մեմբրանի մեջ: Ասեղը դրեք ձայնապնակի վրա: Ասեղն առջևից նայեք և համոզվեք, որ ասեղն ուղղահայաց է ձայնապնակի մակերեսին: Լապտեր օգտագործելով լուսավորեք սկավառակի մակերեսը և հաստատեք, որ քարթրիջը արտացոլվում է որպես մակերեսի ճշգրիտ հայելային պատկեր: Եթե որոշ հարմարեցումների կարիք կա, պարզապես նեղացրեք կողպեքի օղակը և պտտեցրեք քարթրիջ-նվագարկչի գլխիկը, մինչև որ ասեղն ուղղահայաց լինի ձայնապնակի մակերեսին: Այնուհետև կրկին ամրացրեք կողպեքի օղակը:

  6. Ասեղնակիր մեմբրանի բարձրությունը կարգավորեք: «Jelco» (մոդել SA-750L) ասեղնակիր մեմբրանի բարձրությունը վերահսկվում է սեղմված պտուտակով՝ ասեղնակիր մեմբրանի հիմքում: Պտուտակը «Allen» պտուտակաբանալիով բացեք՝ ձեռքով կարգաբերելու ասեղանկիր մեմբրանի սյունը՝ վեր կամ վար: Օգնելու ասեղնակիր մեմբրանը պահել կարգաբերման ընթացքում, օգտագործեք քարտերի հարթակ՝ բարձրություն ստուգելու համար: Քարտերը տեղադրեք ասեղի մեմբրանի օղակի և մեմբրանի ասեղի միջև՝ ավելացնելով և հեռացնելով քարտերը, երբ անհրաժեշտ է՝ բարձրությունը կարգաբերելու համար: Եթե հնարավոր է, ասեղի մեմբրանը պետք է մոտավորապես զուգահեռ լինի սկավառակի մակերեսին: Բացի այդ, քարթրիջի հետևի մասը չպետք է դպի սկավառակի մակերեսին, որը կարող է վնաս պատճառել և աղմուկ հանել: Այս նվագարկչի եզակի հարմարեցված կարգավորումը՝ 16" սկավառակներ տեղադրելու համար, կարող է դժվարացնել ասեղի մեմբրանի զուգահեռ տեղադրումը, քանի որ սկավառակը բարձրացված տակդիր է պահանջում՝ նվագարկման ժամանակ միացման /անջատման կոճակին հպելուցխուսափելու համար: Այս դեպքում ամենակարևոր քայլը ստուգելն է, թե արդյոք քարթրիջըը լավ է տեղադրված:

Գրանցող/վերարտադրող ծայրի ճնշումը

Ձեր ուղղահայաց կախարանի ուժը ճշգրիտ ստուգելու համար օգտվեք գրանցող/վերարտադրող ծայրի ճնշման չափող գործիքից: Եթե գրանցող/վերարտադրող ծայրի վրա չափազանց շատ ծանրություն լինի, այն կարող է վնասել և՛ սկավառակը և՛ ասեղը: Այս գրանցող/վերարտադրող ծայրերի հետագծող ուժը պետք է լինի 3-3.5 գրամի միջև:

  1. Երբ նվագարկչի գլխիկի հավաքակցումը տեղում է, իսկ ասեղակիր մեմբրանը ազատ, ասեղնակիր մեմբրանի հավասարակշռող մեխանիզմը կարգաբերեք՝ պտտեցնելով հետևի հատվածն այնքան, մինչև որ ասեղնակիր մեմբրանը հայտնվի հավասարակշռված վիճակում՝ ձայնապնակի կամ տակդիրի վերևում: Թույլ մի տվեք, որպեսզի այս կարգաբերման ընթացքում ասեղն ընկնի տակդիրի կամ նվագարկչի սկավառակի վրա: Դուք կարող եք վնասել ասեղի ծայրը: Այժմ, ուշադիր բռնեք ասեղնակիր մեմբրանը մեկ ձեռքով՝ մինչ կպտտեցնեք համարակալված օղակը հավասարակշռման մեխանիզմի առջև՝ մյուս ձեռքը "0" կարգավորման վրա: Այնուհետև, առանց հպելու համարակալված օղակին, հետևի հավասարակշռված մեխանիզմը պտտեցրեք, մինչև ասեղի ցանկալի ճնշման ցուցմունքը ցուցասարքի գծի կողքը հայտնվի՝ ասեղնակիր մեմբրանի խողովակի վերևում:
  2. Ճնշումը հաստատելու համար գրանցող/վերարտադրող ծայրի ճնշման չափող գործիքը տեղադրեք սկավառակի մակերեսին՝ v-ի նման կտրվածքով՝ առանցքի դիմաց:Հակասահելու ընտրանքը "0"-ի կարգավորեք: Չափող գործիքի վրա սահելու քաշը 5 գրամի կարգավորեք: Ուշադիր իջեցրեք ասեղնակիր մեմբրանը և քարթրիջը "Times 2" ակոսի մեջ: Սպիտակ սլաքները պետք է ծայրը ծայրին հավասարեցվեն տեսարանի հայելու մեջ: Հետագա կարգաբերումներ կատարելու համար՝ ուշադիր բարձրացրեք գրանցող/վերարտադրող ծայրը և նվազեցրեք/ավելացրեք հետագծող ուժը, եթե անհրաժեշտ է: Այնուհետև իջեցրեք գրանցող/վերարտադրող ծայրը չափող գործիքի մեջ՝ քաշը կրկին ստուգելու համար: Դուք պետք է հաստատեք այս չափումն ամեն անգամ, երբ որևէ փոփոխություն եք կատարում ասեղնակիր մեմբրանի քաշի հետ:

Սարքավորման հոսանքը

  1. Ողջ սարքավորման հոսանքը պետք է կապակցվի հետևի լարման կարգավորիչի անցքերին:Հոսանքին միացնելիս նախ միացրեք լարման կարգավորիչը:
  2. Այնուհետև միացրեք նախաուժեղարարը, թվայինը անալոգ փոխարկիչին և նվագարկիչը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ անալոգայինից թվային փոխարկիչն ինքնաբերաբար կմիանա:
  3. Միացրեք դյուրակիր համակարգիչը (laptop): Նոր MacBook Pro-ի միացման կոճակը Հպման վահանակի կողքին է և ընդգրկված է "Touch ID" սենսորում: Սեղմեք «Touch ID»-ն՝ Ձեր Mac-ը միացնելու համար:
  4. Նվագարկչի պտտեցրեք միացման/անջատման բռնակը բերեք «միացման» դիրքի:
  5. Ծանոթագրություն. Երբ նվագարկիչը միացած է, Դուք պետք է հեռացնեք միացման/անջատման կազմը՝ 16" սկավառակները նվագարկելու համար. 16" սկավառակն ամբողջությամբ կգրավի այս տարածքը: Մեղմորեն հպեք կոճակին՝ բարձրացնելու և ապահով տեղում պահելու համար:

Կարգավորել նախաուժեղարարի կարգավորումները

  1. Դիմադրությոնւը կարգավորեք 47K ohm-ի

  2. Հաստատեք, որ "Phono Select" կոճակը ՄԻԱՑԱԾ ընտրանքին է սեղմված:

  3. Հաստատեք, որ +20 dB և «Line In» կոճակները ՉԵՆ ընտրված:Դրանք պետք է բարձրացված և դուրս ելած լինեն, այլ ոչ թե ներս սեղմված:

  4. Հաստատեք, որ «Rumble Filter» և «Effect Loop» կոճակները ՉԵՆ ընտրված: Դրանք պետք է դուրսելած լինեն, այլ ոչ թե ներս սեղմված:

  5. Հավասարացուցիչի համապատասխան կարգավորում ընտրեք: Նայեք ցանկին, որն առկա է ձեռնարկի 5-րդ բաժնում:«Universidad del Aire» շարքի համար, որոնք թողարկվել են 1949-1960թթ., հավասարեցման ամենահավանական թեքությունը, որն օգտագործվում էր,«RIAA»-ն էր, հատկապես 1954թ.-ից հետո արված ցանկացած ձայնագրման համար: Հավաքածուի ավելի վաղ արված ձայնագրությունների համար հնարավոր է, որ ցանկանաք փորձել «AES»-ը:

  6. Վերարտադրման ժամանակ աղմուկը նվազեցնելու համար նախաուժեղարարն օգտագործելու համար սեղմեք«IN»-ը՝ և՛ Stereo/Mono և՛ Lateral/Vertical ընտրանքային կոճակներում, որոնք տեղադրված են «Process» կոճակների ներքո: Երբ այս կոճակները ՄԻԱՑՎՈՒՄ են, «Mono»և «Vertical»-ն ընտրվում են:

    «Mono Mix dial»-«ը դեպի ձախ և աջ տեղաշարժեք, ինչպես որ անհրաժեշտ է նախնական վերարտադրման ժամանակ՝ ընտրելու այն կարգավորումը, որում ամենաքիչ քանակությամբ ծրագրային նյութ կարող է լսվել: Սա կերաշխավորի, որ վերարտադրման ժամանակ աղմուկը նվազի: Երբ «Mono Mix dial»-ը ճիշտ դիրքով կարգավորվի, կրկին սեղմեք «Stereo/Mono»և «Lateral/Vertical» ընտրանքի կոճակը, այս անգամ երկու կոճակն էլ պետք է բարձրացվեն և ԴՈՒՐՍ ելած լինեն՝ «Stereo» և«Lateral» վերարտադրումն ընտրելու համար: Ծրագրի նյութն այս հատվածում պետք է լսվի նվազած աղմուկով:

  7. Ստուգեք, որ «Gain» բռնակը «0»-ի կարգավորված լինի:

Կարգավորել անալոգային թվային փոխարկիչը

  1. Ե՛վ Variable-ի (փոփոխական)/Calibrated-ի(տրամաչափված)փոխարինումը կարգավորեք Calibrated-ի (տրամաչափված):
  2. «Gain»փոխարկիչը փոխարինեք «0»-ով:
  3. Սեղմեք և բաց թողեք «Mode Switch up»-ը՝ պտտվելու փորձնական չափի բիթի խորության ընտրանքներիմիջոցով՝ «Aux Output»-ի համար:
  • Black = Lit
  • White = Not Lit
  • Gray = Irrelevant
  1. « Meter Switch»-ը կարգավորեք«H»-ի (ամենավերևում)՝ միացնելու «Peak Hold» գործառույթը, իսկ չափացույցը կարգավորել 1 dB քայլի:

Կարգավորել թվային անալոգային փոխարկիչը

  1. Ներածումը «D3»-ում կարգավորված լինելով նվագարկչի վերարտադրումը կարելի է լսել բարձրախոսներով/ականջակալներով:
  2. Երբ ներածումը կարգավորված է«U»-ում, համակարգչի թվային աուդիոյի վերարտադրումը կարելի է լսել բարձրախոսներով/ականջակալներով:

Գրանցող/վերարտադրող ծայրի ընտրություն

  1. Արձանագրման սկավառակները ստանդարտացված ձևով չեն ձայնագրվել: Կտրող հաստիքի չափերը ժամանակի ընթացքում փոփոխվել են: Լրացուցիչ գործոնները, ինչպիսիք են ձայնագրող ինժեների փորձառությունը կամ այն, թե ձայնագրություններն ինչպես են ժամանակի ընաթցքում լսվել, բոլորը ի վերջո ազդում են Ձեր հավաքածուի վերջանական ձայնագրության որակի վրա: Դուք կրճատված էլիպտիկ (ET) գրանցող վերարտադրող ծայրերի մատչելի խումբ ունեք (2.0 mils-ից 3.2 mils) և պետք է ընտրեք մեկը, որը ձայնագրության ձայնն ամենաընդունելին կդարձնի: Ձեր ձայնագրման ձայները կամ երաժշտությունը հատկապես «ճի՞շտ» են հնչում:
  2. Սկսեք ստուգել 8 ET-ով: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափը միտում ունի աշխատելու տարբեր տեսակի սկավառակների հետ: Չափը մենք պետք է մեծացնենք կամ փոքրացնենք՝ կախված սկավառակի մաշվածությունից և վիճակից: IHC-ով Վաղ ստուգումների փոխանցումների ժամանակ 5 ET-ը մեծամասամբ լավագույն հնչողությունն ուներ:
  3. Եթե սկավառակն ինչ-որ ձևով մաշված է, 0 կամ 2.3 mils գրանցող/վերարտադրող ծայրը կարող է ավելի լավ աշխատել:
  4. Հիշեք, որ փոխանցման գործընթացի ամենասյուբեկտիվ քայլը գրանցող/վերարտադրող ծայրի ընտրությունն է: Որոշ ինժեներներ մանրադիտակ են օգտագործում, մյուսները իրենց լսողական փորձառությունն են օգտագործում: Միացյալ Նահանգերում վերջերս George Blood-ի և Marcos Sueiro Bal-ի կողմից փաստաթղթերով հիմնավորված քանակական հետազոտությունները մատնանշում են, թե ինչպես նույնիսկ փորձառու տեխնիկների միջև տրված ձայնագրման համար գրանցնող/վերարտադրող ծայրի համաձայնեցված եզակի չափ գոյություն չունի: Հանգստացեք և լսեք. վստահեք Ձեր ականջներին:

Նվագարկչի արագությունը

16" ռադիո արձանագրման սկավառակները նվագարկում են 33 1/3 rpm-ում: Ավելի փոքր սկավառակները կարող են նվագարկել 78 rpm կամ 33 1/3-ում:

  1. Սովորաբար նվագարկչի արագությունները ստուգվում են՝ դիտարկելով այն կետերը, որոնք առկա են սկավառակի երկայնքով: Քանի որ այս նվագարկիչը ձևափոխվել է՝ 78 rpm-ում նվագարկելու համար, կետերն այլևս վեարտադրման արագության ճշգրիտ ներկայացուցիչը չեն:
  2. Ի նկատի ունեցեք, որ այս նվագարկչի լռելյայն արագությունը կարգավորված է 45rpm-իա, այլ ոչ թե 33 1/3rpm-ի:
  • 33 1/3rpm ընտրելու համար՝ մեկ վայրկյան սեղմեք 33 1/3 կոճակը:
  • 45rpm ընտրելու համար՝մեկ վայրկյան սեղմեք 33 1/3 կոճակը:
  • 78rpm ընտրելու համար՝միաժամանակ սեղմեք և՛ 33 և՛ 45 կոճակները: երկու կոճակները պետք է կարմրով լուսավորվեն:

Թողարկեք ձայնի կորզման ծրագրաշարը

  1. Բացեք Adobe Audition-ը
  2. Անցում կատարեք File > New > Audio File
  3. «File Name»-ի համար եզակի նույնականացուցիչ ներառեք
  4. «Sample Rate»-ը 96,000 Հց-ի կարգավորեք
  5. «Channels»-ը Stereo-ի (ստերեո) ընտրանքում կարգավորեք: Նույնիսկ մոնո ձայնագրությունների դեպքում Դուք կցանկանաք ձայնը կորզել երկու պատերից՝ պահպանման գլխավոր ֆայլի համար: Ստերեո ալիքները կարող են ավելի ուշ փոխվել մոնո աուդիո ֆայլերի, եթե պահանջվի:
  6. «Bit Depth»-ը 24 բիթի կարգավորեք

Ստուգել վերարտադրումը

  1. Նախքան որևէ սկավառակ թվայնացնելը, ձայնագրություն մի հատվածը նվագարկեք՝ հավասարեցման ճիշտ կորություն և գրանցող/վերարտադրող ծայրի լավագույն չափ հաստատելու համար:
  2. Գրանցող/վերարտադրող ծայրն զգուշությամբ իջեցրեք սկավառակի վրա և սեղմեք «Start/Stop» (Սկսել/դադարեցնել)կոճակը նվագարկչի վրա՝ վերարտադրումն սկսելու համար: Սեղմեք «Record»(Ձայնագրել) պատկերակին (կարմիր շրջանակով) Adobe Audition Editor-ի պատուհանին: Դուք նաև կարող եք դրա փոխարեն «Shift + Space Bar» դյուրանցումն օգտագործել:
  3. Դիտեք չափը և համոզվեք, որ ձայնագրող աուդիոյի մակարդակները 0 dBFS-ից (դեցիբել) չեն բարձրանում:

Փոխանցում նախաձեռնեք

  1. Երբ որ Ձեր գրանցող/վերարտադրող ծայրի չափը և EQ-ն ընտրվեն, գրանցող/վերարտադրող ծայրը տեղադրեք ձայնագրման սկզբում: Սեղմեք «Record» պատկերակը Adobe Audition-ում: Նվագարկիչում սեղմեք «Start» (սկսել):
  2. Աուդիոն կսկսի ձայնագրվել:

Ձայնագրում ավարտել

  1. Երբ սկավառակն ավարտի վերարտադրումը, սեղմեք ստեղնաշարի բացատի կոճակը կամ սեղմեք քառակուսի «Stop» պատկերակին՝ փոխանցումն ավարտելու համար: Նվագարկչում վերարտադրումը դադարեցնելու համար նախ սեղմեք «Start/Stop» կոճակը: Այնուհետև ուշադրությամբ բարձրացրեք ասեղնակիր մեմբրան և տեղափոխեք այն՝ ապահով կերպով այդ կողմում թողնելու համար: Եթե լռության մեծ հատվածներ կան սկզբում կամ վերջում, հնարավոր է, որ ընտրեք ֆայլի վերջավորությունները:
  2. Աուդիոն կտրելու համար նվագարկման ընթացիկ դիրքի սլաքը(playhead) տեղադրեքայնտեղ, որտեղ որ ցանկանում եք, որ հոլովակն սկսի և մուտքագրեք «I» կարգավորելու «In» կետը: Այնուհետև նվագարկման ընթացիկ դիրքի սլաքը (playhead) տեղադրեք այնտեղ, որտեղ որ ցանկանում եք, որ հոլովակն ավարտվի և մուտքագրեք «O» կարգավորելու «Out» կետը: Ժամագոտու ընտրված տարածքը կսպիտակի: Չընտված մասերը եզրատելու համար կա՛մ օգտագործեք դյուրանցումը [Command] + [T] կամ ընտրեք Edit > Crop ընտրանքը:

Աուդիո ֆայլը պահելը

  1. Երբ որ աուդիո ֆայլը կտրվի, Դուք կարող եք պահել ֆայլը: Ընտրեք File > Save As -ը_և գլխավոր ֆայլը պահեք՝ օգտագործելով ֆայլի համար նախատեսված Ձեր կողմից ընտրված եզակի նույնականացուցիչը:
  2. Բացեք պահպանման գլխավոր ֆայլը, որն ստեղծել եք: Լսեք աուդիո ֆայլի սկիզբը, մեջտեղի հատվածը և վերջը: Համոզվեք, որ այն նվագարկում է և անոմալիներ չկան:.

Jelco DIN to Phono and Ground մալուխ

BNC/RCA Փոխարկիչ

TRS to XLR մալուխ

AES/EBU մալուխ

IEC power մալուխ

C7 կցորդիչ

RCA մալուխ

28v Meanwell հոսանքի մատակարարում KAB նախաուժեղարարի համար

Groundling փոխարկիչ

USB to USB-C փոխարկիչ

Ջրի թորման սարք

Մաքրման ԹԱՑ վրձիններ 12" և 45 սկավառակների համար

ՉՈՐ վրձին՝ դոճախեժերի, լաքերի և ադամանդի վերջնական մաքրման համար

3" կտրող եզրատող ներկի վրձին՝ ծանր նյութերը մաքրելու համար

«Disc Doctor» մաքրող լուծույթ (սովորական և ավելացված տարբերակները)

  • Բաղադրիչները՝ջուր (մաքրված հակառակ օսմոսով), անվտանգ, կենսաբանորեն քայքայվող 1-հոդրոքսիպրոպան և ոչ-իոնական սուրֆեկտանտներ:

«Shure»գրանցող/վերարտադրող ծայրի ուժը չափող գործիք

«Shure N44-3»սովորական 78 գրանցող/վերարտադրող ծայր

Փորձագիտական գրանցող/վերարտադրող ծայրեր՝ 2.1 mils, 2.3 mils, 2.5 mils, 2.8 mils, 3.0 mils, 3.2 mils

Jelco SA-750L ասեղնակիր մեմբրան

«Allen»պտուտակաբանալի՝ ասեղնակիր մեմբրանի կազմի պտուտակը կարգաբերելու համար

Նախաուժեղարար KAB Souvenir EQS MK12

Լարման կարգավորիչ Fuhrman M-8X AR