Skip to content

Latest commit

 

History

History
64 lines (39 loc) · 11.9 KB

metadata-arm.md

File metadata and controls

64 lines (39 loc) · 11.9 KB
layout title menu order lang ref permalink
page
Անդրտվյալների ուղեցույցներ
true
2
հայերեն
metadata
/metadata-arm

Մետատվյալների ուղեցույցներ

«UCLA International Digital Ephemera Project»-ի (IDEP) նկարագրական մետատվյալների ուղեցույցները նկարագրական մետատվյալների բնութագրեր են տրամադրում IDEP-ի գործընկեր հաստատությունների համար՝ ընդհանուր ըմբռնում և IDEP-ի բոլոր հավաքածուներում գործելակերպերի շարք հաստատելու մտադրությամբ: Այս ուղեցույցներին հետևելը կհանգեցնի կայուն մետատվյալների, որոնք ճշգրտորեն և պատշաճ կերպով նկարագրում են IDEP-ի հավաքածուները, նպաստում են հավաքական (դաշնային) որոնմանը, և հեշտությամբ կարող են համօգտագործվել կառույցների միջև:

Երբ հնարավոր է, այս ուղեցույցները փորձում են հստակ և որոշակի առաջարկներ տրամադրել: Սակայն, հաճախ պետք է ընտրություն կատարել, և հնարավորությունների սպեկտր կա, որը ներառում է ընդունելիից մինչև իդեալականը: Բացի այդ, ուղեցույցները պետք է կիրառելի լինեն մետատվյալների մի շարք ձևաչափերի և աղբյուրի տեսակների վրա: Այս ուղեցույցներին հետևելով՝ մետատվյալների ներդրողները գրառման տարբեր հատվածներում նկարագրում են և՛ բնօրինակ առարկան, և՛ բնօրինակ առարկայի թվային փոխարինողը :

Որակյալ, համօգտագործման ենթակա մետատվյալներ ստեղծելը ժամանակ և ջանքեր է պահանջում, սակայն շատ օգուտներ կան.

  • Բարձրացնել աղբյուրների տեսանելիությունը մեր հավաքածուի մեջ՝ IDEP-ի հարթակում և դրանից դուրս:
  • Աղբյուրների համար ավելի մեծ համատեքստ տրամադրել հավաքածուի մեջ:
  • Առավելագույնի հասցնել այն հետազոտական հավաքածուների մատչելիությունը, որոնք հակառակ դեպքում կարող են աննկատ մնալ:
  • Օգտվողներին հնարավորություն ընձեռել՝ տարբեր հավաքածուների աղբյուրների միջև կապեր ստեղծելու:

Քանի որ մետատվյալների ներդրողները կարող են ժամանակ կամ աղբյուրներ չունենալ՝ համապատասխանելու բոլոր առաջարկներին, այս ուղեցույցները կազմված են երկու բաժնից՝

  • Մետատվյալների պահանջվող տարրեր. Այս տարրերը պետք է մատակարարվեն բոլոր թվային առարկաների կամ հավաքածուների համար, որոնք ներկայացվում են IDEP-ին:
  • Մետատվյալների առաջարկվող տարրեր. Այս տարրերը պարտադիր չեն, բայց եթե տրամադրվեն, ապա դրանք մեծապես կբարձրացնեն աղբյուրների բացահայտման հավանականությունը և կտրամադրեն բովանդակային տեղեկություններ, որոնք կօգնեն օգտվողներին գնահատել և հասկանալ իրենց որոնման արդյունքները:

Բացի այդ, «Digital Library»-ն (թվային գրադարան) կարող է ավելի դիմացկուն ծառայություններ կառուցել (ինչպես օրինակ՝ ընդլայնված որոնման հնարավորություն) ավելի հարուստ մետատվյալների շուրջ: Եթե մետատվյալների ներդրողները ի վիճակի չեն առաջարկվող տարրեր տրամադրել, մենք նրանց խրախուսում ենք խորհրդակցել «UCLA Digital Library»-ի (Կալիֆորնիայի համալսարանի թվային գրադարան) հետ և/կամ համագործակցել այլ գործընկերների հետ՝ ավելացնելու կամ ընդլայնելու արձանագրությունները:

Մետատվյալների ձևանմուշ

IDEP-ի հավաքածուների մետատվյալները պետք է ներկայացվեն «UCLA Digital Library»-ին (Կալիֆորնիայի համալսարանի թվային գրադարան)՝ հաշվաթերթի (spreadsheet) ձևաթղթով: Այս գործընթացին աջակցելու համար «UCLA Digital Library»-ն ստեղծել է Մետատվյալների հաշվաթերթի ձևանմուշ(Metadata Spreadsheet Template), որը կարող է օգտագործվել որպես մեկնարկային կետ՝ հավաքելու և արձանագրելու այն մետատվյալները, որոնք նկարագրում են IDEP-ի հավաքածուները: Հաշվաթերթը ներառում է նախաձևաչափային սյունակներ՝ Պահանջվող * և Առաջարկվող դաշտերի համար, նկարագրությունների, աղբյուրների հղումների և օգտագործման ցուցումների հետ միասին:

Մետատվյալների հաշվաթերթի ձևանմուշը նաև ներառում է ձևանմուշներ (սյունատներ)՝ աղբյուրների առանձնահատուկ տեսակերի համար (գրքեր, սերիաներ և արխիվային հավաքածուներ): Այս սյունատների ձևանմուշները հիմնված են բնօրինակ (Ընդհանուր) թերթիկի վրա, բայց խմբագրվել են՝ աղբյուրների առանձնահատուկ տեսակների մետատվյալային կարիքները հոգալու համար, և պետք է օգտագործվեն, երբ կիրառելի են: Որոշ դեպքերում արժեքների մի խումբ նախապես լրացվել են՝ թույլ տալով համապատասխան արժեքի ընտրությունը դեպի ներքև իջնող ցանկից: Եթե նախապես լրացված արժեքներից ոչ մեկը ճշգրտորեն չի նկարագրում առարկան, Դուք կարող եք նոր արժեք ավելացնել, սակայն, շատ դեպքերում գոյություն ունեցող արժեքները բավարար են:

Որպեսզի դյուրությամբ հետ անդրադառնաք այս ուղեցույցին, յուրաքանչյուր դաշտի նկարագրությունը ներառում է հղումներ, որոնք մատնանշում են համապատասխան նկարագրական տերմինը, որն ուրվագծված է այս ուղեցույցում: Օրինակ՝ «Title» (Վերնագիր) սյունակի նկարագրության մեջ կա հղում, որը մատնանշում է այս ուղեցույցում «Title» (Վերնագիր) նկարագրական տերմինի համառոտ ամփոփումը:

Մետատվյալներ ստեղծելը կարող է սկզբում տաղտկալի լինել որոշ մարդկանց համար, սակայն «UCLA Digital Library»-ն կաշխատի գործընկերների հետ՝ հայտնաբերելու համապատասխան նկարագրական տերմինները և արժեքները, որոնք լավագույնս նկարագրում են IDEP-ի նրանց հավաքածուները, և հետագայում այս ձևանմուշները հարմարեցնելու՝ հավաքածուի կարիքները բավարարելու համար:

Մետատվյալների հաշվաթերթի ձևանմուշ https://docs.google.com/spreadsheets/d/1nEIsORvcOvL3xOH_CJEbPJGeb6Etj_Qbj-vF_ROgB0M/edit?usp=sharing

Բառացանկ

Այստեղ Դուք կգտնեք տերմինների հավաքածու, որոնք օգտագործվել են ուղեցույցներում, ինչպես նաև կգտնեք դրանց բացատրությունները:

Լիազորության ֆայլ (authority file). Գլխագրերի պաշտոնական ձևերի ցանկ (անուններ, առարկաներ և այլն), որոնք օգտագործվում են՝ երաշխավորելու, որ գլխագրերը հետեւողականորեն են կիրառվել: Սովորաբար առնչվում են «Library of Congress Subject Headings»-ին (LCSH) կամ«Library of Congress Name Authority File»-ին (LCNAF):

Բովանդակության չափանիշ (content standard). Ուղեցույներ մետատվյալների տարրերում մուտագրված արժեքների ձևաչափի, շարահյուսության և բովանդակության վերաբերյալ: Օրինակներ՝ «Anglo-American Cataloguing Rules/Resource Description and Access» (AACR2/RDA), «International Standard Bibliographic Description» (ISBD), «Cataloging Cultural Objects» (CCO), «Describing Archives: A Content Standard» (DACS):

Վերահսկվող բառապաշար (controlled vocabulary). Աղբյուրի նկարագրման և վերստացման հետեւողականություն ապահովելու համար օգտագործվող նախընտրելի տերմինների հաստատված խումբ։

Նկարագրական մետատվյալներ (descriptive metadata).  Աղբյուրների և թվային առարկաների մասին տվյալներ, որոնք նախատեսված են դրանց բացահայտումը և նույնականացումը բարելավելու և տարբեր աղբյուրների միջև կապ հաստատելու համար:

Տարր (element). Մետատվյալների որոշակի բաղադրիչ, ինչպիսիք են վերնագիրը, ամսաթիվը, ձևաչափը և այլն, որը նկարագրում է աղբյուրի հատկությունները: Տարրերը կարող են որակավորվել:

Մետատվյալներ (metadata). Բառացիորեն՝ տվյալներ տվյալների մասին: Այս համատեքստում, տվյալներ աղբյուրների և թվային առարկաների մասին:

Առարկա (object). Բնօրինակ աղբյուրի թվային փոխարինող կամ արտահայտում: Եթե ինչ-որ բան բնածին թվային է, ապա առարկան բնօրինակ չունի, որի համար այն համարվեր փոխարինող:

Հատկություն (property). Առանձնահատուկ հատկանիշներ, բնութագրեր կամ հարաբերություններ, որոնք օգտագործվում են՝ աղբյուրի համատեքստ նկարագրելու կամ տրամադրելու համար:

Որակավորում (qualifier). Տերմիններ, որոնք օգտագործվում են՝ տարրի իմաստն ավելի նեղ կամ ավելի ստույգ դարձնելու համար:

Աղբյուր (resource). Բնօրինակ իր, որը նկարագրվում է արձանագրությամբ, այլ կերպ ասած՝ ֆիզիկական կամ ստեղծված աղբյուր: Աղբյուրների հավաքածուն նույնպես աղբյուր է համարվում: