layout | title | menu | order | lang | ref | permalink |
---|---|---|---|---|---|---|
page |
Ֆայլի անվանում և դասավորում |
true |
1 |
հայերեն |
filenaming |
/filenaming-arm |
Լավ դասավորված կառուցվածքները և ֆայլի համապատասխան անունները դյուրացնում են ֆայլերին հետևելը և դրանք դասավորելը, ինչպես նաև անհրաժեշտ են IDEP-ի աշխատանքի ընթացակարգի համար: Ֆայլերն անվանելիս կամ դասավորելիս՝ Դուք պետք է հետեւողական լինեք. այնպես դասավորեք, որպեսզի այդ ֆայլերը դյուրությամբ ճանաչվեն և պատշաճ կերպով դասակարգվեն: Տեղեկատուի հստակ կառուցվածք և ֆայլերի անվանման սկզբունքներ կարգավորեք, որոնք հետևում են այս նմուշին՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ ամսաթիվ կամ ծավալ) + եզակի նույնացուցիչի որոշ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of unique identifier):
Ուշադիր մտածեք, թե ինչպես կարող եք լավագույնս կառուցել Ձեր տվյալները՝ սկսած Ձեր ծրագրի ամենավաղ փուլերից: Փորձեք մակերեսային ստորակարգություն (հիերարխիա) պահել (թղթապանակների ոչ խորը ներդրում): Անհատական գրացուցակները կարող են խմբավորվել մի շարք տարբեր չափորոշիչներով, այդ թվում՝ ամսաթիվ, ձևաչափ, ենթահավաքածու կամ որեւէ այլ կատեգորիա, որը լավագույնս իմաստավորում է Ձեր ծրագիրը:
Տվյալների կառուցվածքների որոշ օրինակներ ներառում են կազմակերպում ըստ՝
- ևաչափի (տեքստ, պատկերներ, ձայնային ֆայլեր և այլն)
- ժանրի (հարցազրույցներ, պոստերներ, լրագրեր, բացիկներ և այլն)
- միավորի (ամսագրի տարի/հատոր, արխիվային արկղ)
Ֆայլի անունները պետք է Ձեզ թույլ տան անուններից ճշգրտությամբ ճանաչել ֆայլերը: Ձեր ֆայլերն անվանելու ձևաչափ ընտրեք և հետեւողականորեն օգտագործեք այն: Անվան մեջ ներառեք այն տվյալները, որոնք Ձեզ թույլ կտան Ձեր ֆայլերը զանազանել մեկը մյուսից՝ հետևելով մի նմուշի, ինչպես՝ ծրագրի նույնացուցիչ + խմբավորում (օրինակ՝ ամսաթիվ կամ հատոր) + միավորի նույնացուցչի որեւէ տեսակ (project identifier + grouping (like date or volume) + some type of item identifier):
Ի նկատի ունեցեք, թե ինչպես են տարրերը ընդհանուրից առանձնահատուկի փոխվում: Մի քանի տարրեր, որոնք պետք է ի նկատի ունենալ, ներառում են՝
- ծրագրի կամ հավաքածուի նույնացուցիչ՝ անուն, հապավում, հավաքածուի համար և այլն,
- խմբավորում՝ տարի, հատոր (ամսագրի), արխիվային սերիա կամ արկղ և այլն,
- միավորի նույնացուցիչ՝ էջ, համար (ամսագրի), շարք, եզակի նույնացուցիչ (ISBN, OCLC, դարակի նշան)
- Պետք է խուսափել բոլոր հատուկ գրանշանները, ինչպիսին են՝
~ ! @ - # $ % ^ & * ( ) ; < > ? , [ ] { } ' " |
, օգտագործելուց։ Գերադասեք թվերը, լատինական տառերը (նախընտրելի է փոքրատառ) և ընդգծումները _: - Բացատներ և գծիկներ մի՛ օգտագործեք: Որոշ ծրագրաշարեր չեն ճանաչի բացատներով ֆայլի անունները, և բացատներով ֆայլերի անունները պետք է ներառվեն չակերտների մեջ, երբ օգտագործվում են հրամանատողում (command line):
- Բացատների այլընտրանքները ներառում են՝
- ընդգծումները, օրինակ՝
file_name.xxx
- առանց զատելու՝
filename.xxx
- «Ուղտային ոճը», որտեղ տեքստի յուրաքանչյուր բաժնի առաջին տառը գրվում է մեծատառով, օրինակ՝
fileName.xxx
- ընդգծումները, օրինակ՝
- Ամսաթվի նշանակման լավ ձևաչափ է՝ ՏԱՐԻ-ԱՄ-ՕՐ
YYYY_MM_DD
կամ ՏԱՐԻ-ԱՄYYYY_MM:
Այս ձևաչափը երաշխավորում է, որ Ձեր բոլոր ֆայլերը կմնան ժամանակագրական կարգով, նույնիսկ մի քանի տարիների ընթացքում: - Ֆայլերի անունները հնարավորինս կարճ պահեք, քանի որ ֆայլերի երկար անունները լավ չեն աշխատում որոշ տեսակի ծրագրաշարերի հետ: Ներառեք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ֆայլը գտնելու և ճանաչելու համար: Ձգտեք իմաստալից և հակիրճ լինել: Հիշե՛ք, որ ֆայլի անունը այն տեղը չէ, որտեղ պետք է արձանագրվեն նկարագրական մետատվյալները:
- Երբ հաջորդական համարակալման համակարգ եք օգտագործում, բավարար քանակով նախորդող զրոներ օգտագործեք՝ հստակեցման եւ երաշխավորելու համար, որ ֆայլերը դասակարգված (սորտավորված) են հաջորդական կարգով: Օրինակ, օգտագործեք
0001, 0002, ...0010, 0011 ... 0100, 0101
և այլն՝1, 2, ...10, 11 ... 100, 101
և այլնի փոխարեն:
Գրացուցակի մեջ ներառեք README.txt
ֆայլ , որը կբացատրի անվանման Ձեր ձևաչափը՝ ցանկացած հապավումների կամ գաղտնագրերի հետ միասին, որոնք Դուք օգտագործել եք: Այս փաստաթղթերն օգտակար կլինեն և՛ ծրագրի կամ փորձի ընթացքում, և՛ ապագայում: